9 օգոստոս, 2018 18:00

Լևոն Բարսեղյանը` Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, այս մասին հաղորդում է կրթության և գիտության նախարարությունը:

«Տեղի է ունեցել  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են  խորհրդի 24 անդամից 14-ը։ Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: