7 սեպտեմբեր, 2018 15:14

ARTsakh Fest. ժամանակակից արվեստի փառատոն՝ Ստեփանակերտում

Հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտում կանցկացվի ժամանակակից արվեստի «Արցախ ֆեստ» առաջին միջազգային փառատոնը, որի կենտրոնը Ստեփանակերտի՝ Վահրամ Փափազյանի անվան թատրոնի լքված շենքն է։ Նախագծի հեղինակ, համադրող Աննա Կամայը և լուսանկարիչ Արեգ Բալայանը ՍիվիլՆեթի տաղավարում պատմում են փառատոնի մտահղացման և կայանալիք միջոցառումների մասին։