8 սեպտեմբեր, 2018 17:03

Որքա՞ն աղբ ենք կուտակում մենք

Հայաստանում մեկ բնակիչը 2017-ին 166 կգ աղբ է թափել: Ի դեպ քաղաքաբնակներն ավելի շատ աղբ են կուտակում: Բնականաբար, ամենաշատ աղբը կուտակվում է Երևանում, որտեղ մեկ բնակիչը տարեկան 288 կգ աղբ է թափում: Ստացվում է՝ Երևանի մեկ բնակիչն օրական գրեթե 1 կգ աղբ է թափում: Դրանից միայն չնչին մասն է վերամշակվում: