11 սեպտեմբեր, 2018 14:48

Ազատամարդ․ նախկին սպան՝ արձակուրդային վճարին սպասելով

Նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը հաշվարկել է, որ 1998-ից 352 արձակուրդային օրվա գումար ունի ստանալու, որը, ըստ Խաչատրյանի, կազմում է մոտ 13 մլն դրամ: Գործով առկա է Սահմանադրական դատարանի որոշում, որի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը պարտավոր է վճարել վերոհիշյալ գումարը։ Ցոլակ Խաչատրյանը պնդում է, որ գերատեսչությունը փոխհատուցում չի տրամադրում՝ հրաժարվելով նաև տույժ ու տուգանքների վճարից։