11 սեպտեմբեր, 2018 20:48

Փաշինյանը հրահանգեց ռեյդեր իրականացնել

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հրահանգեց անմիջապես սկսել իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին. երկու ժամից սպասում է լսել Վանեցյանի և Օսիպյանի զեկույցը կատարված աշխատանքի և արձանագրած արդյունքների մասին։