12 սեպտեմբեր, 2018 20:05

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ ինչպես Յուրի Խաչատուրովը մնաց ազատության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքը չընտրելու վերաբերյալ։ Նա ասում է՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իրեն ներկայացրել են պաշտոնական միջնորդություն՝ խնդրելով նույնպես միջնորդել, որ Խաչատուրովի նկատմամբ չընտրվի խափանման միջոց կալանքը։ ՀՀ վարչապետը միացել է ՀԱՊԿ անդամ երկրների միջնորդությանը։