12 սեպտեմբեր, 2018 18:30

Վարչապետը՝ ներդրումների ու տնտեսական աճի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հարցին հայտարարեց, թե ապրիլ-մայիս ամիսներին ՀՀԿ խմբակցության հետ կապ ունեցող մարդիկ որոշել են իրենց փողերը երկրից հանել ու այդ պատճառով ապրիլ-մայիսին ներդրումների ծավալը որոշակիորեն նվազել է։ «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այդ փողերը կգտնվեն ու ետ կբերվեն Հայաստանի Հանրապետություն»,-նշեց Փաշինյանը։