14 սեպտեմբեր, 2018 16:49

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի

Կառավարությունն ընդունել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Այսպիսով՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով: