20 սեպտեմբեր, 2018 19:42

Երևանցիները գնալու են ընտրության. հարցում

Հեղափոխությունից հետո տեղի ունեցող առաջին՝ Երևանի ավագանու ընտրություններից քաղաքացիները շատ ակնկալիքներ ունեն։ Հայաստանի Թավշյա հեղափոխությունն այդ տեսանկյունից ազդել է մարդկանց գիտակցության վրա. փողոցային հարցման ժամանակ միայն մի անձ չէր ցանկանում մասնակցել ընտրություններին։ Հարցվածները նաև հայտնեցին, որ կաշառք տալու մասին լսել են լրատվամիջոցներից, սակայն նման առաջարկներ չեն ստացել։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քաղաքային իշխանության մանդատներին հավակնում է 12 քաղաքական ուժ։