20 սեպտեմբեր, 2018 19:59

Տարոն Մարգարյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևան հիմնադրամի գործով

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևան հիմնադրամի չարաշահումների գործով․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հաղորդում է Tert.am-ը: Նա նշել է, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:

«Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել, մոտավորապես վերականգնման ենթակա է 1,820 մլրդ դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,- ասել է նա:

ԱԱԾ-ն Երևան հիմնադրամում խոշոր խախտումներ էր հայտնաբերել և խուզարկություն իրականացրել հունիսի սկզբին։