21 սեպտեմբեր, 2018 15:27

Բարեկամավան․ կյանքը պատերազմի սահմանին

Մոտ երկու դար առաջ՝ 1831-ին, Բարեկամավանը ուներ 302 բնակիչ, կրկնակի ավելի, քան այսօր։ Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնած այս գյուղը Խորհրդային Հայաստանի շեն բնակավայրերից էր։ 1980-ականներին դպրոցում աշակերտների թիվը հասավ 350-ի։ Այսօր գյուղի դպրոցում սովորում է 17 հոգի։ Ավելի քան 200 տուն ունեցող գյուղը վերջին 25 տարիներին մաշվում է արտագաղթից։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Անի Գրիգորյանը և Գևորգ Հարոյանը երեք օր անցկացրել են Բարեկամավանում, մարդկանց հետ զրուցել արտագաղթի, խաղաղության ու պատերազմի մասին։