22 սեպտեմբեր, 2018 19:01

Իրանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 մարդ

Իրանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ 60 մարդ, հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։ Այն տեղի է ունեցել Ահվազ ավանում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում

Նախապես հաղորդվում էր ավելի քիչ զոհեր մասին, սակայն նշվում է, որ նրանց թիվն ավելանում է, քանի որ վիրավորներից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։


Ականատեսներից մեկը պատմել է, որ ահաբեկիչները ներկայացել են որպես զինվորականներ, այդ պատճառով էլ ոստիկանության մոտ կասկածներ չեն առաջացել։


Բոլոր չորս ահաբեկիչները սպանված են։