5 հոկտեմբեր, 2018 09:19

Ծառուկյանը պատրաստ է աջակցել արտահերթ ընտրությունների անցկացմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցում։

Կենտրոն հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Ծառուկյանը հայտարարել է․

«Եթե ժողովուրդը ուզում է [խորհրդարանական արտահերթ ընտրություններ] դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում»։

Ծառուկյանը հերքել է, որ նախկին երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որևէ ազդեցություն ունեն իր և իր կուսակցության որոշումների ու օրակարգի վրա։

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Ծառուկյան խմբակցությունը, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություներն ընդունել էին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի վիճահարույց փոփոխությունը, որը կարող է խանգարել արտահերթ ընտրությունների հասնելու ընթացակարգին։

Օրենքի ընդունմանը հետևեց Նիկոլ Փաշինյանի կոչը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց արտահայտելու իրենց բողոքը խորհրդարանական եռյակի որոշման դեմ։

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը՝ ստորև․