8 հոկտեմբեր, 2018 15:07

Ալիկ Սարգսյանը «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» ՀՀԿ խմբակցությունում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» խմբակցությունում․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա։

Հարցին, թե կարո՞ղ է դա կապված լինել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հարցի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար միևնույնն է, ես ասել եմ՝ եթե պիտի լինի արտահերթ, պիտի լինի՝ դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին՝ էական չէ»։