8 հոկտեմբեր, 2018 17:27

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում իրականացվող մշակութային ծրագրերը

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում իրականացվող մշակութային ծրագրեր

◆ «Ֆրանկոֆոնիայի ավան» 
Մինչև հոկտեմբերի 12-ը, Երևանի Ազատության հրապարակում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Ավանում ներկայացված կլինեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ շուրջ 30 պետություններ և գործընկեր կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառք ձևաչափով: Տաղավարներում կանցկացվեն նաև քննարկումներ, վարպետաց դասեր:

◆ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը 
Մինչև հոկտեմբերի 20-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում գեղանկարչուհի Ասիլվայի անհատական ցուցահանդեսը:

◆ Հայ նկարիչների ցուցահանդես 
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 7 հայ նկարիչների, քանդակագործների և լուսանկարչի ցուցահանդես:

◆ «Մենուա» խմբի համերգ 
Հոկտեմբերի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի կունենա «Մենուա» խմբի համերգը: Խումբը կներկայացնի հայկական ֆոլկ երաժշտություն:

◆ «Մխիթարյան քույրեր և ընկերներ» 
Հոկտեմբերի 9-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մխիթարյան քույրեր և ընկերներ» բենդի համերգը: Կներկայացվի հայկական ժողովրդական և ֆոլկ երաժշտություն:

◆ «Մանոն» օպերա 
Հոկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ժ. Մասնեի «Մանոն» օպերան:

◆ «Գիրք և գինի» 
Հոկտեմբերի 10-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կբացվի «Գիրք և Գինի» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Այն բաղկացած է երկու մասից՝ ցուցահանդես, որը կներկայացնի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը և ֆրանկոֆոն գրքի սալոն: Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն նաև գրքի շնորհանդեսներ, մասնավորապես՝ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

◆ Թանգարաններ 
Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:

◆ Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» պիեսի բեմադրություն 

Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին և 20–ին, Երևանում՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 18-ին, Գորիսում. Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթղը» թատերական միությունը կներկայանա Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» պիեսի բեմադրությունով: 
Նախատեսվում են նաև վարպետաց դասեր, գրականական ընթերցումներ և այլն: