9 հոկտեմբեր, 2018 16:12

Պետք է լինեն արտահերթ ընտրություններ, 2-րդ կարծիք չկա. Խոսրով Հարությունյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գործընկերների վերջին քայլերը չի շտապում մեկնաբանել՝ նշելով, որ այդ օրերին գործուղման է եղել: Հարությունյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել:

«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Այստեղ միայն պետք է որոշել, թե երբ լինեն այդ ընտրությունները, որ հանրությունն ընտրության հանգիստ հնարավորություն ունենա»,- ասաց նա: ՀԺ-ի հիշեցմանը, որ ԲՀԿ-ն երեկ վարչապետի հետ հուշագիր է ստորագրել, Հարությունյանն արձագանքեց. «Լու՞րջ, տեղյակ չէի»: