10 հոկտեմբեր, 2018 14:34

Արտահերթի կողմնակիցները ՀՀԿ-ի ձայն բերողներն են

ՀՀԿ խմբակցության ներսում ու դրանից անկախ գործող 13 պատգամավորներ, որոնք կողմ են արտահայտվել դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը (այս նախաձեռնությանը աջակցել է 18 պատգամավոր), էական դեր են ունեցել անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում։ ՀՀԿ-ի տարածքային ցուցակներում ընդգրկված 15 պատգամավորներ ապահովել են Հանրապետականի քվեների ավելի քան 40 տոկոսը։