10 հոկտեմբեր, 2018 11:40

Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը կլինեն աշխատանքային

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում, հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը, Հայաստանի Հան­րա­պետության կառավարություն որոշում է կայացրել հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3 շաբաթ օրերը։

Որոշումը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմամբ։