10 հոկտեմբեր, 2018 11:59

3 մարզ նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում նշանակվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզպետները։ 

Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ է նշանակվել Անդրեյ Ղուկասյանը, Վայոց ձորի մարզպետ է նշանակվել  Տրդատ Սարգսյանը։ 

Վարչապետ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության նախարար նշանակելու մասին։