1 նոյեմբեր, 2018 17:41

Փաշինյանի խոսքով՝ Բոլթոնի հետ հանդիպումը խոշոր դիվանագիտական նվաճում է, մտահոգվելու բան չկա

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Իրանի հետ հարաբերություններին և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի արդյունքներին։

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

«Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարությանը և ազգային և պետական շահերին, բայց Հայաստանի Հանրապետությունն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի և պատկերացումների հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա հաստատեց ձևակերպումը, որ մենք պետք է ունենանք առանձնահատուկ հարաբերություններ Իրանի և Վրաստանի հետ, որոնք հնարավորինս դուրս կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից։

«Ջոն Բոլթոնի այցի հետ կապված մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Ռուսաստանի ներկայացուցիչները Միացյալ Նահանգներին հիշեցրին, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, ԱՄՆ ներկայացուցիչները Ռուսաստանին հիշեցրին, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկը մոռացել էր դրա մասին, քանի որ մենք մեր գործողություններով դա միշտ ցույց ենք տվել և կանգնած ենք այդ դիրքերի վրա»,- նշեց վարչապետի թեկնածուն։

Ռուսաստանին զայրացրել են Միլզի և Բոլթոնի երևանյան հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Բոլթոնի հետ հանդիպմանը «նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ ՀՀ-ում և հայ ժողովրդի շրջանում պետք է անհանգստացնի»։

«Ընդհակառակը, ես այդ հանդիպումը մեզ համար համարում եմ խոշոր դիվանագիտական նվաճում, և հետագայում կասեմ, թե ինչն է պատճառը, որ այսպես ասում եմ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդ հանդիպման բովանդակությունը որևէ կապ չունի այն մտահոգությունների հետ, որոնք հնչում են հայկական իրականության մեջ։

Բոլթոնը հասկացրեց՝ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ․ Էմիլ Սանամյան