2 նոյեմբեր, 2018 14:21

Հայաստանում հաջորդ սերունդը նվազ արդյունավետ կլինի, ըստ Համաշխարհային բանկի

Համաձայն Համաշխարհային բանկի «Մարդկային ռեսուրսներ - 2018» (Human Capital Index - 2018) զեկույցի՝ Հայաստանում այսօր ծնված երեխան մեծահասակ տարիքում միայն 57%-ով կիրացնի իր ներուժը, քան կիրացներ, եթե ստանար ավելի որակյալ ամբողջական կրթություն և ավելի լավ առողջություն ունենար: Այսինքն, գրեթե կիսով չափ մարդն իր ներուժը չի օգտագործելու։