3 նոյեմբեր, 2018 17:11

Նախագահը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:

Ազգային ժողովը համաներման մասին նախագծին ամբողջությամբ ընդունեց նոյեմբերի 1-ին։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների վրա համաներումը կարող է տարածվել միայն այն դեպքում, եթե զոհերի հարազատները դրան համաձայնություն տան։