5 նոյեմբեր, 2018 15:43

Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ԱԻՆ-ի` օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։