6 նոյեմբեր, 2018 11:02

Բելառուսի ՊՆ փորձագետները Բաքվում են

Բաքվում ընթանում է Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպումը ինժեներա-տեխնիկական ապահովման գծով․ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ռազմական գերատեսչությանը։

Հանդիպումը կավարտվի նոյեմբերի 8-ին։

Նույն օրը Աստանայում անցկացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու է նոր գլխավոր քարտուղարի հարցը։

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը գրել է, որ ամենայն հավանականությամբ Յուրի Խաչատուրովից հետո այդ պաշտոնը կփոխանցվի Բելառուսի ներկայացուցչի:

Հայաստանը, ըստ  «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրի, գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: 

Կարդացե՛ք

ՀՀ-ն չի հերքում, ՀԱՊԿ-ում տեղյակ չեն, որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Բելառուսի թեկնածուն

Հայաստանն այսօր ապրում է հերթական բարդ ժողովրդավարական փոփոխությունները․ Լուկաշենկո