7 նոյեմբեր, 2018 15:02

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվեց 20 միլիոն դրամի չափով` գերիշխող դիրքի չարաշահման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,- ասել է Շաբոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։