7 նոյեմբեր, 2018 12:24

Երեկ ժամը 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ

Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 294 դատապարտյալ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվեր է ներկայացրել ըստ քրեակատարողական հիմնարկների․

«Նուբարաշեն» ՔԿՀ – 16
«Արթիկ» ՔԿՀ – 24
«Վանաձոր» ՔԿՀ – 2
«Վարդաշեն» ՔԿՀ – 42
«Գորիս» ՔԿՀ – 5
«Հրազդան» ՔԿՀ – 24
«Աբովյան» ՔԿՀ – 20
«Սևան» ՔԿՀ – 80
«Կոշ» ՔԿՀ – 38
«Արմավիր» ՔԿՀ – 31
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 12 

Կարդացե՛ք

Համաներումը բեռնաթափելու նպատակ չունի, բացառապես մարդասիրական ակտ է․ Զեյնալյան