8 նոյեմբեր, 2018 10:34

Աստանայում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով

Աստանայում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանա մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: 

Աստանա են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Աստանայում քննարկվելու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: 

ՀՀ-ն չի հերքում, ՀԱՊԿ-ում տեղյակ չեն, որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Բելառուսի թեկնածուն