8 նոյեմբեր, 2018 19:37

Բանակի խնդիրների շուրջ․ զրույց փոխնախարարի հետ

ՍիվիլՆեթի տաղավարում Թաթուլ Հակոբյանը զրուցում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ։ Քննարկում են Հայկական բանակում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ավտովթարը, որը խլել է չորս զինվորի կյանք; Հայաստան-Ադրբեջան օպերատիվ կապը; առաջնագծում տիրող իրավիճակը; ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը; Սիրիա հայկական զորախմբի ուղարկումը, ինչպես նաև գերիների ու պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկը։ Պաշտպանության փոխնախարարն անդրադառնում է նաև զինվորների մասնակցությանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունններին։