14 նոյեմբեր, 2018 17:57

Իսրայելի ՊՆ ադրբեջանամետ ղեկավարը հրաժարական է տալիս

Իսրայելի պաշտպանության նախարար, ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է հրաժարականի մասին։ Պատճառը Իսրայելի կառավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև նախօրեին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն է, որը ձեռք է բերվել Իսրայելի և Պաղեստինի միջև 2014-ից ի վեր ամենասուր հակամարտությունից հետո։

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ՝ հրադադարն ու «Համաս»-ի հետ բանակցությունների մեկնարկը, նահանջ է ահաբեկչության առաջ»,- հայտարարել է Լիբերմանը։ 

«Այժմ մենք գնում ենք կարճաժամկետ անդորր, և դրա դիմաց ստանալու ենք երկարաժամկետ վնաս ազգային անվտանգությանը»,- ասել է նա։

Լիբերմանի կուսակցությունը՝ «Մեր տուն Իսրայել»-ը, դուրս է գալիս վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունից։ Լիբերմանը կոչ է արել անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Համաս»-ը ՊՆ ղեկավարի պաշտոնաթողությունն անվանել է «Գազայի քաղաքական հաղթանակ»։

Կարդացե՛ք

Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները

Ադրբեջանը վճարում է Իսրայելում հակահայկական լոբբինգի համար. թեժ բանավեճ Կնեսետում