17 նոյեմբեր, 2018 12:25

Բերդավանցիները պահանջում են գերեվարված Կարենին հետ վերադարձնել. ֆոտոշարք

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։ Բերդավանից ՍիվիլՆեթին փոխանցում են, որ ոստիկանությունը չի միջամտում։ Այս պահին ակցիայի մասնակիցները հիմնականում Բերդավան գյուղի մոտ 300 բնակիչներ են։