23 նոյեմբեր, 2018 11:27

«Հեռուստամարաթոն-2018»-ին հանգանակված գումարը՝ 11 մլն 109 հազար դոլար

Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Ինչպես հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, սա նախնական տվյալ է, ներառված չեն Հայաստանում և Ռուսաստանում հավաքագրված գումարները:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կոչ է արել միանալ հեռուստամարաթոնին։ Երկրի ղեկավարը 1 մլն դրամ նվիրատվություն է կատարել վարչապետի ֆոնդից, ևս 500 000 դրամ Նիկոլ Փաշինյանը նվիրաբերել է իր անունից: 

Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիր: 

Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են խոշոր նվիրատվությունները։

Անցյալ տարի «Հեռուստամարաթոն-2017»-ի ընթացքում հանգանակվել էր 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլար: