19 փետրվար, 2019 12:02
Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։ ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։