1 դեկտեմբեր, 2018 14:40

Դեկտեմբերը տեղումնառատ կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա կանխատեսումը, որի համաձայն բոլոր մարզերում և Երևանում ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Որոշ մարզերում առանձին օրերի կդիտվի մառախուղ։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-1°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13°C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32°C, առավելագույնը՝ +18...+22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -5...-7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +2...+7°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-250C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36°C, առավելագույնը՝ +15...+18°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...-3°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18...-220C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31°C, առավելագույնը՝ +19...+21°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+15°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13°C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20°C, առավելագույնը՝ +22...+26°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...-10C, լեռնային շրջաններում` -5...-7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+130C, լեռնային շրջաններում՝ 0...+5°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12°C, լեռնային շրջաններում` -18...-20°C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23°C, առավելագույնը՝ +18...+19°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-260C, առավելագույնը՝ +14...+15°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +1...+4°C, նախալեռնային շրջաններում` -3...-5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12...+15°C, նախալեռնային շրջաններում՝ +7...+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-12°C, նախալեռնային շրջաններում` -15...-18°C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18°C, առավելագույնը՝ +25...+26°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30°C, առավելագույնը՝ +20...+23°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...+1°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12°C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8°C, առավելագույնը՝ +22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: