1 դեկտեմբեր, 2018 12:16

Մահացել է Ջորջ Բուշ ավագը

94 տարեկանում վախճանվել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա խոսնակին։ Հայտնի է, որ Բուշ ավագը պարկինսոնի հիվանդություն ուներ։ 

Ջորջ Բուշը ԱՄՆ նախագահ է դարձել 1988-ին և երկիրը ղեկավարել մինչև 1992-ը։

Բուշ ավագն ԱՄՆ պատմության երկրորդ նախագահն էր, որի որդին հետևել է հոր քաղաքական ուղուն․ Բուշ կրտսերն ԱՄՆ նախագահ է ընտրվել 2000-ին։