4 դեկտեմբեր, 2018 14:49

Հետընտրական Վրաստան․ ինչ է տեղի ունեցել

Վրաստանում նոյեմբերի 28-ին անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրվել՝ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքները և հայտարարում ընտրակեղծարարության մասին։ Հետընտրական Վրաստանի մասին Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանի հետ։