5 դեկտեմբեր, 2018 18:19

Համահայկական հիմնադրամը՝ փոփոխությունների շեմին

Չնայած նախնական հայտարարված 11,1 մլն դոլարին՝ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրատվությունների չափն այս տարի կհասնի մոտ 13 մլն դոլարի։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ՍիվիլՆեթին ասում է, որ այս տարվա հուլիսի միջադեպից հետո (երբ նախկին տնօրենը հիմնադրամի գումարներով խաղադրույք էր արել) հիմնադրամի վարկանիշը լուրջ տուժել էր, և գրանցված այս արդյունքը բավական լուրջ հաջողություն էր։