5 դեկտեմբեր, 2018 17:51

Հրապարակվել են Փաշինյանի և Վանեցյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցները

Համացանցում հրապարակվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնք վերաբերում են հուլիսին Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքների հարցերին։

Այդ հեռախոսազրույցների առաջին հատվածը հրապարակվել էր սեպտեմբերին։ Հարուցվել էին քրեական գործեր։ Հեռախոսազրույցի երկրորդ հատվածը իր ֆեյսբուքյան էջում տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ձայնագրությունում վարչապետը, ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը խոսում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետևանքների մասին։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրույցում նշում է, որ ՌԴ անվտանգության մարմինները հորդորում են չկալանավորել Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ դա ապտակ կլինի կազմակերպության հեղինակությանը։ ՀՔԾ պետն էլ իր հերթին առաջարկում է Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։

Youtube-ում գաղտնալսման ձայնագրությունը հրապարակվել է դեկտեմբերի 4-ին։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, որ ձայնագրության երկրորդ հատվածի վերաբերյալ հանդես կգա ուղիղ եթերով։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այդ հղումը և նշել, որ մտնելու է ուղիղ եթեր․