5 դեկտեմբեր, 2018 21:49

LIVE blog. Ընտրացուցակների առաջատարների բանավեճը

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը նախընտրական ցուցակների առաջնորդների մասնակցությամբ կազմակերպել է առաջին բանավեճը։

Ընտրացուցակները գլխավորում են՝ Ազգային առաջընթաց՝ Լուսինե Հարոյան, ԲՀԿ՝ Գագիկ Ծառուկյան, Իմ քայլը դաշինք՝ Նիկոլ Փաշինյան, Լուսավոր Հայաստան՝ Էդմոն Մարուքյան, ՀՅԴ՝ Արմեն Ռուստամյան, ՀՀԿ՝ Վիգեն Սարգսյան, Մենք դաշինք՝ Արամ Սարգսյան, Սասնա ծռեր՝ Վարուժան Ավետիսյան, Քաղաքացու որոշում՝ Սուրեն Սահակյան, Քրիստոնեա-ժողովրդական սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ Լևոն Շիրինյան, ՕԵԿ՝ Արթուր Բաղդասարյան։ ՍիվիլՆեթը բանավեճը հեռարձակում է անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Ստորև ներկայացնում ենք քննարկմանը հնչող առավել ուշարժան մտքերը՝ հակադարձ ժամանակագրությամբ։

---

Փաշինյանի հարցը Սուրեն Սահակյանին․ Ինչքանո՞վ է Հայաստանի հանրությունը պատրաստ գնալ դեկապիտալիզացայի ճանապարհով

Սահակյան- Երկրում կուտակվել է ահռելի քանակությամբ ապօրինի կապիտալ։ Մեր առաջարկն էր՝ հանրությունը կարող է ներել այդ սեփականությունը փոխհատուցման դիմաց և քաղաքականություն մուտք չգործելու դիմաց։ Սակայն, Հայաստանում շատ մարդիկ չեն հասկանում և չեն ընդունում այդ ներման հասկացությունը, ինչը, եթե չփոխվի, բերելու է պերմանենտ հեղափոխությունների շղթայի։ 

***

Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին․ Հանրապետականը լինելու է ձեր ընդդիմությունը

Փաշինյան․ Ինձ համար ամենահարմար ընդդիմությունը հանրապետականն է, դրանով Հայաստանում երբեք իշխանափոխություն չի լինի։ 

***

Բանավեճի փուլ

Արամ Սարգսյանի հարցը Նիկոլ Փաշինյանին․ Կարո՞ղ է վատ ու մերժված իշխանությունը դառնալ լավ ընդդիմություն և ընդդիմադիրը տարբեր գործընթացների արդյունքում դառնալ վատ իշխանություն։ 

Փաշինյան-Վատ իշխանությունն ուրիշ հասկացություն է, սեփական ժողովրդին կեղեքածը՝ ուրիշ։ Մենք խոսում ենք մի իշխանության մասին, որն ամբողջությամբ կոռումպացված է եղել, ժողովրդին զրկել է որևէ իշխանությունից։ Հայաստանում այլևս սեփական ժողովրդի դեմ գործող իշխանություն չի կարող լինել, ժողովուրդը գիտի, որ վատ իշխանության հարցերը մի շաբաթում կլուծի։

Արթուր Բաղդասարյանի հարցը բանկային համակարգի մասին․ Ի՞նչ պետք է անել այն իրողության հետ, որ երկրում բոլորը բանկերում վարկեր ունեն։ 

Էդմոն Մարուքյանի պատասխանը․ Այսօր շատ պոպուլյար է դարձել բանկերի մասին վատ բաներ ասել, բայց մեր բանկային համակարգը շատ կայուն է, մենք պետք է էժան փողերը բերենք Հայաստան, էժան վարկեր տանք։ 

Փաշինյան- Հայաստանում 125 000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է։ Այսօր կա շատ հստակ պրոցես․ բանկային համակարգը ֆինանսավորում է արդյունաբերությունը։ 

Վարուժան Ավետիսյանի հարցը Փաշինյանին․ Համաձայն եք, որ կոռւպցիայի հաղթահարումը պետք է տեղի ունենա «անցումային արդարադատության» միջոցով։

Փաշինյան-Կարուծում եմ՝ այո՛։  Մենք այս մասին բազմիցս խոսել ենք նաև ոլորտի մասնագետների հետ։ 

Ավետիսյանն արձագանքում նշում է, որ իրենք խորհրդարանում կլինեն երկորդ բևեռը, որ առաջ կտանեն «անցումային արդարադատության» դրույթը։ 

***

Արձագանքներ հարցին

Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ երկրում անցումային արդարադատությունն անցնում է ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից դեպի Նիկոլ Փաշինյանը (որպես օրինակ բերում է օրվա ընթացքում հայտնի դարձած գաղտնալսման դեպքը

Փաշինյանն արձագանքելով նշեց, որ եթե այդպես լիներ, ապա Վիգեն Սարգսյանի կուսակցության 90%-ից ավելին պետք է «նստած լիներ»։ 

Գագիկ Ծառուկյանի հարցը Վարուժան Ավետիսյանին․ Ինչո՞ւ եք ասել, որ այս խորհրդարանը կարճ կյանք ունի։

Ավետիսյան- Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող ունենալ երկար կյանք, քանի որ դիմագրավելու է մի շարք խնդիրների։ Կյանքի օբյեկտիվ հանգամանքներն են բերելու դրան։ Դա մեր կանխատեսումն է։

Վիգեն Սարգսյանի արձագանքը

Այս փուլում լավագույն լուծումը կլինի հավասարակշռված խորհրդարան ունենալը։

Մարուքյանի արձագանքը

Եթե ունենանք առողջ քաղաքական համակարգ, անընդհատ խորհրդարան ձևավորելու կարիք չի լինի։ Մենք գնում ենք գործ անելու, որպեսսզի դրա կարիքը չլինի։

Փաշինյանի արձանագնքն այս հարցին․ 

Կարծում եմ, որ մեր տևական երկարատև տեսլականը պետք է լինի ժողովրդավարական օրինական պայմաններ հաստատելը։

***

Երկրորդ հարց - ինչպես եք տեսնում Ղարաբաղյան կարգավորման հեռանկարը

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխիքը մեր բանակն է։ Ռազմարդյունաբերությունը պետք է զարգացվի։ Տասնութ տարեկան երիտասարդները առաջին գծում չպետք է կանգնեն։ Պայմանագրային զինծառայողները պետք է կանգնեն առաջին գծում։ Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը կարգավորել է, միայն մնում է, որ միջազգային ճանաչում լինի։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի արտաքին հարաբերությունների համակարգը, զարգացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի հետ, արժանապատիվ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Արցախի հարցում պետք է փորձենք կանգնել իրականության ճանապարհին։ Իրականությունն այն է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը մասնատվել է Լենին-Աթաթուրք համաձայնագրով։ Մենք պետք է վերաստանձնենք մեր անօտարելի իրավունքները։ Պետք է Լենին-Աթաթուրք համաձայնագիրը պետք անվավեր ճանաչենք մեզ վերաբերող մասերով։ Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ։

Արամ Սարգսյանը Ղարաբաղի հարցի լուծման համար կարևորեց անվտանգության խնդիրը։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ղարաբաղի հարցի լուծման համար հարկավոր է, որ Հայաստանը հզոր տնտեսություն ունենա։ "Մենք ճանաչում ենք Մինսկի խումբը որպես միակ լեգիտիմ մարմին։ Մենք կարևորում ենք Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը պետք է վերականգնվի"։

Նիկոլ Փաշինյան․ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցը ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում էին, որ մենք պետք է անենք միակողմանի և ցավալի զիջումներ։ Քանի դեռ Ադրբեջանին չի տրվել հարցը՝ արդյոք նա պատրաստ է փոխզիջումների, թող այդ հարցը Հայաստանին չտա։ Մենք ամրագրել ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի բանակցություններին, որոշի իր ճակատագիրը։ 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արցախի հարցը կենսական է իրենց համար։ 

Սուրեն Սահակյանը իրավական փնթիություն որակեց Հայաստանի և Արցախի իրավական հարաբերությունները։

Վիգեն Սարգսյան․ Հիմնական մեր մոտեցումները հայտնի են՝ մենք պետք է շատ մեծ շեշտ դնենք մեր զինված ուժերի արդիականացման վրա։ Պետք է իրոք շատ ուշադիր լինենք մեր մոտեցումների հետ կապված։ Վիգեն Սարգսյանը ակնարկ արեց, որ Փաշինյանը Ալիևին անվանել է կիրթ մարդ՝ "լիֆտում հանդիպելուց հետո"։ "Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու առումով"։

***

Առաջին հարց- ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ 

Վիգեն Սարգսյան․ Պարոն վարչապետ, ձեր թիմը ավելի լավ պետք է աշխատի։ Դուք երկիրը ընդունել եք 11 տոկոս աճով, հիմա 6 տոկոս աճի մասին եք խոսում։ Սարգսյանը հետը գրաֆիկներ է բերել և բացատրում է, որ Փաշինյանի կառավարությունը տնտեսությունը ճիշտ չի կառավարում։

Սուրեն Սահակյան․ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։

Արմեն Ռուստամյան․ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տանի ոչ թե կառավարությունը, այլ անկախ մարմինը՝ ընդդիմություն և քաղ․ հասարակությունը։ Իշխանությունները նախկինների դեմ են պայքարում՝ անկախ վարչապետի անձից։

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված։ Վերացվել է կոռուպցիայի տեսակներից մեկը՝ ընտրակաշառքը։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ բացահայտվել են ամենամեծ կոռուպցիոն դեպքերը։

Էդմոն Մարուքյան․ Որպես իրավապաշտպան կարող եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հարկավոր է  առողջ քաղաքական համակարգ։

Լուսինե Հարոյան․ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է քաղաքական և տնտեսական լյուստրացիա։

Արամ Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու քայլը հզոր տնտեսություն ունենալն է։ Անհնար է որևէ ճյուղ առանձին բարելավել։ 

Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանից թալանվել է 30 մլրդ դոլար։ Պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ։ Նա նշեց, որ Հայաստանում կա 730 հանք։ Պետք է հայտնաբերել այդ հանքերի տերերին։ 

Վարուժան Ավետիսյանը կարևորեց մենթալիտետի, մշակույթի փոփոխությունը։ Մենք պետք է նկատի ունենանք, որ կոռուպցիան եղել է համակարգաստեղծ բաղադրիչ Հայաստանում։ Պետք է արմատախիլ արվի այդ մեխանիմզը։ Առաջնահին քայլը անցումային արդադարադատությունն է։ Առանց մեր անցյալին իրավա-քաղաքական գնահատական տալու․․․ միայն դրանից հետո կհասկանանք՝ ինչպես կարելի է շարժվել։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ հարկավոր է, որ մարդկանց աշխատավարձերը բարձրանան։ 600 000 դրամ ստացող նախարարը չի կարող զերծ մնալ կոռուպցիայից։

Առաջին ռաունդ

Գագիկ Ծառուկյան․

Ժողովրդին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն։ Ժողովուրդը սպասում է, որ իր կյանքում իրական բան փոխվի։

․․․

Վարուժան Ավետիսյան․

Մեզ նախնական մեկնարկի համար որոշակի հնարավորություն է պետք, այդ հնարավորությունը կարող ենք ունենալ երկրից թալանված ահռելի հարստությունը, գոնե մասամբ հետ բերելու մեջ։ Դրա համար պետք է անցումային արդարադատություն։

․․․

Արթուր Բաղդասարյանը քննադատեց  վարչապետին և մյուս պաշտոնյաներին գաղտնալսելու դեպքը։ Նշեց, որ ինքը գաղտնալսման առաջին տուժածներից է։

․․․

Արամ Սարգսյան․

Մենք պետք է ունենանք խորհրդարան, որը երկիրը զերծ կպահի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես ռուսական միջամտությունից։

․․․

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ են արել վերջին վեց ամսում։ 20 և 10 դրամով  համապատասխանաբար էժանացել են գազն ու լույսը սոց․ անապահով որոշակի խմբերի համար։ Ջուրը չի թանկացել և մինչև 2024-ը չի թանկանա՝ ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի։ 209 000 մարդու բարձրացել է հուլիսի մեկից, ևս 200 000-ինը կբարձրանա․․․

Ի վերջո այս բանավեճն է տեղի ունենում։ 

․․․

Վիգեն Սարգսյան․ 

Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել կոպտագույն սխալներ, որոնք խարխլում են պետության հիմքերը։

․․․

Արմեն Ռուստամյան․

Սերժ Սարգսյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը։ Մարդափոխություն է սա։ Մեր խնդիրն այն է, որ մենք իրական հեղափոխությունը շարունակենք։