6 դեկտեմբեր, 2018 13:32

Սասնա ծռերը հայտարարում են իրենց թեկնածուի հետ «անհամատեղելի մոտեցումների» մասին

Սասնա ծռեր կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ «կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ»։ Կուսակցությունն ակնկալում է, որ Ստեփանյանը ինքնաբացարկ կհայտնի։

Լիանա Ստեփանյանը Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի 12-րդ համարն է։ Նա Տաղանդավոր սերունդ ՀԿ-ի փոխնախագահն է։ 

Հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ հարցի շուրջ են առաջացել «անհամատեղելի մոտեցումները»: