13 դեկտեմբեր, 2018 11:59

Տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ․ ՌԴ ԱԳՆ

Տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ․ քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Սա առաջին պաշտոնական արձագանքն է հայաստանյան ընտրություններին Մոսկվայից։

Նշելով, որ «Ռուսաստանի համար բարեկամական երկրում» ընտրություններ են անցկացվել և դրանց հետևել են դիտորդներ Ռուսաստանից՝ Զախարովան ասաց, որ դրանք անցել են «օրենսդրության համաձայն», «լուրջ կամ ըտրությունների արդյունքների վրա ազեդցություն ունեցող ընտրախախտումների» մասին չի հաղորդվել։ 

«Տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ»,- ասաց Զախարովան։

Հայաստանի ընտրություններին ավելի վաղ արձագանքել են՝ 

Իրանի ԱԳՆ-ն

Եվրամիությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

Վրաստանի նախագահը