17 դեկտեմբեր, 2018 13:17

Չունենալ կարճաժամկետ ու գերչափազանցված ակնկալիքներ

ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Սիվիլնեթի հետ զրույցում խոսում է ներառական տնտեսական աճի անհրաժեշտության մասին։ Սա տնտեսական աճի այն մոդելն է, երբ առավել շատ մարդիկ են մասնակցում տնտեսական աճի կերտմանն ու օգտվում դրա բարիքներից։ Թունյանի խոսքով՝ նման մոդել ունենալու առաջին քայլը բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումն է։ Նա նաև շեշտում է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններով բիզնեսի համար անորոշության ժամանակաշրջանն ավարտվեց։