19 դեկտեմբեր, 2018 19:07

Հենրիկ Սիրավյան․ աշակերտի վերադարձը՝ որպես Վարպետ

Դեկտեմբերի 18-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց մեծանուն հայ գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի «Իմ աղոթքը Հայաստանի մասին» խորագիրը կրող հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի ինչպես հայտնի, այնպես էլ երբևէ չցուցադրված ստեղծագործություններ:

Նկարչի ընտանիքը՝ երեք զավակները, որոնք ևս նկարիչներ են, և կինը ընտանեկան հավաքածուից ցուցահանդեսի համար հատկացրել են Հենրիկ Սիրավյանի գեղարվեստական ժառանգության գոհարներից։ Այստեղ են Սիրավյանի ուրախ Կոմիտասը, Փարաջանովը, որին նկարիչը պատկերում է այն երազային աշխարհում, որում նա ստեղծագործում էր, սիրավյանյան յուրահատուկ լեռները, ընկերների, մտերիմների, ժամանակակիցների դիմանկարները։  

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 3-ը։

Մարիա Հովսեփյան