21 December, 2018 13:37

Ինչու ենք մեռնում, եթե կարող ենք ապրել

Հայաստանում վերջին երեսուն տարվա ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից առաջացած մահացությունն աճել 2-3 անգամ: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև՝ շաքարային դիաբետը: