26 դեկտեմբեր, 2018 12:54

Ազատամարդ․ Ձմեռ պապիկից անձնագիրս եմ ուզում

Երկու տարի է, ինչ Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը բացահայտել է բենզինի յուրացումները զորամասում, սակայն ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Անկախ ամեն ինչից՝ Արմենի անձնագիրը շարունակում է գտնվել ռուսական զորամասում, և նա զրկված է աշխատանքի անցնելու կամ նպաստ ստանալու հնարավորությունից: Տարբեր ուժային կառույցներ չեն կարողանում վերադարձնել նրա անձնագիրը, այդ իսկ պատճառով Արմենը դիմում է Ձմեռ պապիկին: