27 դեկտեմբեր, 2018 17:45

Մնացականյան-Լավրով հանդիպում՝ Մոսկվայում

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային կարճատև այցը Մոսկվա։