Մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հուլիսի 8-ից՝ ժամը 23։59-ից, մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի։

«Պարետի որոշմամբ՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,- ասված է որոշման մեջ։

Մեկնաբանել