Հարկային եկամուտները նվազել են 2,3 տոկոսով. ՊԵԿ

Հարկային եկամուտները 2020-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2,3 տոկոսով․ այդ մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

2019-ի առաջին կիսամյակին հավաքված հարկային եկամուտները կազմել էին 712,8 միլիարդ դրամ, իսկ այս տարի՝ 680,3 միլիարդ։

Փոխարենը՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են ավելացված արժեքի հարկի և հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի՝ քաղաքացիներին վերադարձնելու ծավալներըԼ Եթե անցյալ տարի այս գծով վերադարձվել էր 50,4 միլիարդ դրամ, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ գումարը կազմել է 65,3 միլիարդ դրամ։

Աղբյուրը՝ ՊԵԿ հաղորդագրությունը

Մեկնաբանել