Հաստատվել է 557 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հուլիսի 10-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, մահացել է 11 մարդ, ապաքինվել է 709-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 493։ Դրական է կատարված թեստերի մոտ 27 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 30 903
Առողջացածներ – 18 709
Փաստացի բուժվողներ -11 471
Ընդհանուր թեստեր – 131 216
Մահվան ելքեր – 546
Մահվան ելքեր այլ պատճառով – 177