2 հունվար, 2019 22:48

Հայաստանի բնակչությունը 1831-2018 թվականներին

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի,
որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802:

Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր կամ բնակչության հաշվառում առաջին անգամ անց է կացվել այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը (1801-ից մինչև 1829
թվականը ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Աղբաբայի, այսօր՝ Աշոցք-Ամասիա, և Բաթումի շրջանների,
որոնք Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին են անցել 1878-ին):

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831-2018 թվականների ընթացքում՝ հաշվի
առնելով այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսինքն, երբ ներկայացնում ենք, օրինակ, 1831 կամ
1897 թվականի տվյալները, նկատի ունենք բոլոր այն բնակավայրերի բնակչության ընդհանուր գումարը, որոնք
այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի մաս են կազմում:

Այս տվյալները վերցրել ենք ֆրանսիական ծագումով ռուս պատմաբան Իվան Շոպենից, 20-րդ դարի 20-30-ական թթ.
հայ նշանավոր աշխարհագիր Զավեն Կորկոտյանից, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության
մարդահամարների պաշտոնական և Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից:

Թվականը Բնակչության քանակը

1831` 161, 747 հոգի

1873` 496,140 հոգի

1886` 635,833 հոգի

1897` 797,853 հոգի ըստ ցարական առաջին և վերջին մարդահամարի

1914` 1,014,255 հոգի

1919` 961,677 հոգի, Հայաստանի Հանրապետության շրջան

1922` 752,052 հոգի

1926` 880,464 հոգի ըստ ԽՍՀՄ առաջին մարդահամարի

1931` 1,050,633 հոգի

1939` 1,282,338 հոգի ըստ ԽՍՀՄ երկրորդ մարդահամարի

1959` 1,763,048 հոգի ըստ ԽՍՀՄ երրորդ մարդահամարի

1970` 2,491,873 հոգի ըստ ԽՍՀՄ չորրորդ մարդահամարի

1979` 3,037,259 հոգի ըստ ԽՍՀՄ հինգերորդ մարդահամարի

1989` 3,304,776 հոգի ըստ ԽՍՀՄ վեցերորդ՝ վերջին մարդահամարի

2001` 3,213,011 հոգի ըստ Հայաստանի Հանրապետության առաջին մարդահամարի

2011` 3,018,854 հոգի ըստ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդահամարի

2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 միլիոն 986 հազար 500 մարդ:

2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900 մարդ:

Իրականում Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների:

Ինչպես նկատում եք, առաջին անգամ Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնը գերազանցել է 1914-ին՝ Առաջին
աշխարհամարտի տարում: Հասկանալի պատճառներով այն նվազել է և ապա կրկին հասել է մեկ միլիոնի միայն 1930-
ին:

Հայաստանի բնակչության թիվը 1960-ական թթ. կեսերին արդեն գերազանցել է 2 միլիոնը, իսկ 3 միլիոնը գերազանցել է 1979 թվականին ԽՍՀՄ հինգերորդ մարդահամարի տվյալներով: