9 հունվար, 2019 18:06

Հեղափոխությունը ապացուցեց, որ քանակը չէ կարևոր. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գնում է խորհրդարան հակակշիռներ ապահովելու համար, ասում է այս կուսակցությունից ընտրված պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա մանրամսանում է, որ իրենց կուսակցությունը խորհրդարանում է լինելու քաղաքական համակարգը առողջացնելու նպատակով. «Առողջացումը հնարավոր կլինի բացառապես, եթե մենք լինենք ընդդիմություն և հակակշիռների միջոցով կարողանանք քաղաքական իշխանությանը զգոն պահել, որ նա չշեղվի այն սկզբունքներից, որ ժողովուրդը դրել է իր առջև»։ Տարոն Սիմոնյանը անդրադառնում է նաև մեքենաների մաքսազերծման խնդրին։